Ի՞նչ է խոսել Սերժ Սարգսյանը եվրոպացիների մոտ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ ընդլայնված կազմով գագաթնաժողովին, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ անգամ ելույթ է ունեցել: Սակայն այդ ելույթի բովանդակությունը նախագահականի կայքում երեկ այդպես էլ չէր հրապարակվել: Ընդամենը նշված էր, որ Ս.Սարգսյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած «խորհրդարանական ընտրություններին, արձանագրված առաջընթացին, Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության եւ անվտանգության ապահովման խնդիրներին»: Մինչդեռ հետաքրքիր էր իմանալ, թե եվրոպացիների մոտ ի՞նչ է խոսել Ս. Սարգսյանը հատկապես ԱԺ ընտրությունների մասին, եթե հաշվի առնենք վերջերս ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու քննադատություններն ու դիվանագետին՝ ՀՀԿ-ականների հակադարձումները: Հետաքրքիր է իմանալ՝ եվրոպացիների մոտ ինչպե՞ս է արդարացել Սերժ Սարգսյանը կամ ինչպե՞ս է փորձել փրկել իշխանության դեմքը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս