Մինչ կառավարությունը խոստումներ է տալիս, ներկրման ծավալները շարունակում են գերազանցել արտահանման ծավալները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ կառավարությունն իր ծրագրով խոստանում է «արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների եւ ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի», Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության հաշվեկշռում շարունակվում է բացասական ընթացքը: Մասնավորապես ներկրման ծավալները շարունակում են գերազանցել արտահանման ծավալները: Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին արտահանման ծավալները կազմել են 803.9 մլն դոլար, ներկրման ծավալները՝ 1 մլրդ 482.3 մլն դոլար: Ասել է, թե արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը 678.4 մլն դոլար է: Եւ այստեղ մեծ հաշվով կապ չունի փաստը, որ արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 23.1 տոկոսով, որից արտահանումը՝ 20.9, ներկրումը՝ 24.4 տոկոս: Միայն փաստը, որ այս տարվա հինգ ամիսների ընթացքում ներմուծման ծավալները գրեթե երկու անգամ գերազանցում են արտահանմանը, անուղղակի ապացույցն է այն բանի, որ իշխանությունները նաեւ այս հարցում չեն կարող խոստացված ցուցանիշներ ապահովել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս