«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր դարձած Արմեն Աշոտյանը շաբաթներ առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը:
Ըստ այդմ` Աշոտյանն ունի 3 բնակարան և մեկ ավտոտնակ: Ու թեև նա ավտոտնակ ունի, սակայն ավտոմեքենա ունենալու մասին որևէ տեղեկություն իր հայտարարագրում չկա:
Պատգամավորի մանդատը ստանձնելու ժամանակ՝ մայիսի 18-ին, Աշոտյանի բանկային հաշիվների վրա եղել է 20 միլիոն 385 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտները ստացվել են 79 հազար դրամ աշխատավարձից և 10 միլիոն դրամ ու 50 հազար եվրո ստացված փոխառություններից՝ վարկերից:
Հիշեցնենք, որ Աշոտյանը երկար տարիներ՝ 2009-16թթ. զբաղեցնում էր կրթության և գիտության նախարարի պաշտոնը: ՀՀԿ անդամ է 2002թ.: Կրկին պատգամավոր է եղել 2007-09 թթ.»: