Սուրեն Կարայանն ու Հայաստանում Լիտվայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Արտակարգ և լիազոր դեսպան  պարոն Էրիկաս Պետրիկասին՝ քննարկելու Հայաստանի և Լիտվայի միջև տնտեսական փոխգործակցությունը:

«Ուրախությամբ պետք է արձագրեմ, որ Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառություն տարեց տարի աճում է, բայց դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Ուրախ եմ նաև Լիտվայի շուկայում նոր հայկական արտադրատեսականեր տեսնել»,- նշել է դեսպան Պետրիկասը։ Նախարար Սուրեն Կարայանը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է տնտեսության տարբեր ճյուղերում երկու երկրների համագործակցության հնարավորությունները:

«Մեզ համար կարևոր է, որ մեր տնտեսական համագործակցությունը համապատասխանի մեր երկների բարեկամական հարաբերություններին։ Այո, դեռևս մեծ չիրացված ներուժ կա, որի ուղղությամբ կկենտրոնացնենք մեր ջանքերը»,- նշել է Սուրեն Կարայանը։

Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև երկկողմ զբոաշրջության զարգացմանը։

Տնտեսական զարգացման և ներդրումենրի նախարարը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպմանն առնչվող հարցեր։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ այն տեղի կունենա 2017 թվականի աշնանը:




Լրահոս