ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը հետևողականորեն վերածվել է ՌԴ-ի կցորդի կամ վասալի. Սերժ Սարգսյանի հայտարարության ենթատեքստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՌԴ-ն մեր երկրում ամենամեծ ներդրողն է. ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են մեր ընդհանուր ներդրումների 47 տոկոսը, ռուսական կապիտալը ներկայացված է մեր տնտեսության բոլոր ոլորտներում: Ես համարում եմ, որ այսօրվա տնտեսական հարաբերությունները թեև արտացոլում են մեր երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունների մակարդակը, այնուհանդերձ, այստեղ ունենք բավականաչափ ներուժ, և դրա օգտագործումն է, որ պետք է զարգացնի նաև մեր տնտեսությունը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը` հայ-ռուսական օրակարգային հարցերի վերաբերյալ անցկացված խորհրդակցության ժամանակ:

Վաղուց հայտնի փաստ է, որ Ս. Սարգսյանի մոտ չի ստացվում տնտեսական թեմաներով վերլուծությունները: Բացառություն չէր նաեւ այս անգամը: Բանն այն է, որ վերջին տարիներին Ռուսաստանը գնալով միայն նվազեցրել է ներդրումները:

Ըստ ԱՎԾ-ի` եթե 2015թ. ընթացքում Հայաստանում Ռուսաստանի ներդրումները կազմել էին 35.8 մլրդ դրամ, ապա 2016թ. պարզապես ռուսական կապիտալի արտահոսք էր եղել` 26.2 մլրդ դրամի չափով: Այս տարվա առաջին եռամսյակի վիճակագրությունը եւս բավական տխուր է. ներդրումների նվազումը շարունակվել է. եթե 2016թ. հունվար-մարտ ամիսներին 17.8 մլրդ դրամի ներդրում էր եղել, ապա 2017-ին ներդրումների ծավալը նվազել էր 13 մլրդ դրամով, եւ կազմել 4.7 մլրդ դրամ:

Եւ այս առումով հետաքրքիր է` ինչ ներուժի մասին է խոսում Սերժ Սարգսյանը: Ի դեպ, մի հարցում Ս.Սարգսյանն այնուամենայնիվ, ճիշտ է, երբ ասում է, թե «տնտեսական հարաբերություններն արտացոլում են մեր երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունների մակարդակը»: Իրոք, վերջին տարիներին գնալով նվազել են ոչ միայն ՌԴ-ի իրականացրած ներդրումները, այլեւ` հենց քաղաքական հարաբերությունները, արդյունքում` Հայաստանը հետեւողականորեն վերածվել է ՌԴ-ի կցորդի կամ վասալի: Ինչպես կուզեք:

Մանրամասները`  տեսանյութում




Լրահոս