Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ երեկ Արթիկում տեղի ունեցած բնակելի շենքի փլուզմանը և տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարեց տվյալներ ներկայացնել:
Լոքյանը նշեց, թե քարաթափությունն է պատճառը և հավելեց, որ բնակիչները տարհանվել են, մարզպետը գիշերն այնտեղ է եղել: Լոքյանը կոչ արեց ուսումնասիրություններ կատարել: ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն էլ նշեց, թե վթարից հետո մի քանի ընտանիքներ կրկին վերադարձել են այդ շենք, որն իրենց կողմից ողջունելի չէ:
Վարչապետը հանձնարարեց նիստից հետո հավաքվել և քննարկել լուծման ուղիները: