Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ընկերություններին հողամաս նվիրաբերելու մասին կառավարության որոշման նախագիծ: Նախագիծը կառավարությանը ներկայացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և գործադիրի անդամներին ներկայացրեց ներդրումային մի նախագիծ, որով քաղաքապետարանն այդ ընկերություններին նվիրատվություն է կատարում 76.4 եւ 86.8 հեկտար հողատարածք Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասին հարող տարածքում:
Կառավարության որոշման նախագծի համաձայն, հողամասերը կարող են օգտագործվել բացառապես ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման նպատակով և դրանց նպատակային նշանակությանը համապատասխան: Կառավարության որոշումն ընդունվեց առանց առարկությունների: