Ջրաշենում լարված իրավիճակ է. ինչու են գյուղացիները բողոքի ալիք բարձրացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Ջրաշեն գյուղում այսօր առավոտյան գյուղացիների եւ ծիրան մթերողների միջեւ լարված իրավիճակ է ստեղծվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ գյուղի բնակիչները վիճաբանել են ծիրան մթերողների հետ: Նրանք նույնիսկ այս առիթով փորձել են ճանապարհ փակել:

Պատճառը եղել է մթերողների կողմից առաջարկված ծիրանի ցածր գինը: Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցեց Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանի հետ. «Դա գնի հետ կապված խոսակցություն է եղել: Էժան գին են առաջարկել, մարդիկ վրդովվել են հրաժարվել են իրենց վաճառել ծիրանը»:

Գյուղապետը հայտնեց նաեւ, որ նախկինում նույն մթերողները ծիրանի մեկ կիլոգրամը գյուղացիներից գնել են 600 դրամով, իսկ այսօր առաջարկել են 400 դրամ: Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանի խոսքերով այժմ գյուղացիները մեկ այլ մթերողի են գտել, որին ծիրանը 600 դրամով են վաճառում:




Լրահոս