Հայաստանում ընդունված պրակտիկա է, որ այս կամ այն պաշտոնյայի ընտանիքի անդամները ևս տարբեր բարձր պաշտոններ են զբաղեցնում: Այս առումով բացառություն չէ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը:
Նա որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմել է 431 հազար դրամ և ստացած կենսաթոշակը `132 հազար դրամի չափով: Իսկ նրա տիկինը Ժաննա Աղաբաբյանը, ով նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի քույրն է, անցած տարվա ընթացքում 10 մլն 250 հազար դրամով հողամաս է գնել: Պարզվում է, որ տիկին Աղաբաբյանը ավելի հարուստ է, քան Գալուստ Սահակյանը: Նրա դրամական միւջոցները 2015 թվականի համեմատ 2016-ին ավելացել են. 126 մլն 433 հազար դրամից դարձել է 141 մլն 816 հազար դրամ: Գալուստ Սահակյանի տիկնոջ հայտարարագրած եկամուտը աշխատավարձն է, որը ամսական կազմել է 115 հազար դրամ, իսկ ամսական կենսաթոշակը՝ 47 հազար դրամ: Բացի այս, նա մեկ ընկերությունից 23 մլն 678 հազար դրամ շահաբաժին է ստացել: Զգալի ավելացել են նաև Գալուստ Սահակյանի որդու`պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի դրամական միջոցները:
Այսպես, եթե նա 2015 թվականին ունեցել է 151.6 մլն դրամ, ապա այն 2016 թվականին դարձել է 200.7 մլն դրամ: Արման Սահակյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը`ամսական 653 հազար դրամ, վարձակալության դիմաց ստացած 14 մլն 403 հազար դրամը, երկու ընկերությունից ստացած 59.9 մլն դրամի չափով շաժահաբաժինը: Արման Սահակյանի տիկինը` թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը ունի 25 մլն 800 հազար դրամ դրամական միջոց: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է իր ամսական ստացած 81 հազար դրամ աշխատավարձը:
Գալուստ Սահակյանի մյուս որդին`Տիգրան Սահակյանը որը ՀՀ առողջապահության փոխնախարարն է, ունի 84 մլն 515 հազրա դրամական միջոց: Որպես եկամուտ փոխնախարարը հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ամսական 446 հազար դրամը եւ վարձակալության դիմաց ստացած 4 մլն 320 հազար դրամը: Նրա տիկինը` Սաթիկ Մարտիրոսյանը ոչ դրամական միջոց ունի, ոչ անշարժ կամ շարժական գույք: Նա հայտարարագրել է ընդամենը իր ստացած աշխատավարձը`ամսական 84 հազար դրամը: