![](https://armlur.am/wp-content/uploads/2017/04/putin.jpg)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ՌԴ նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը գտնվել է «Թուրքական հոսք» գազատարի շինարարության մեջ ներգրավված խողովակադիր նավի վրա: Ռուսաստանի ղեկավարը մասնավորապես նշել է մյուս երկրների համեմատ փոխգործակցության ավելի բարձր մակարդակը ՌԴ և Թուրքիայի միջև՝ հիշեցնելով, որ 2016 թվականին ստորագրվել է համաձայնագիր «Թուրքական հոսք»ի կառուցման մասին, իսկ ներկայում արդեն սկսվել են աշխատանքները գազատարի խորջրյա հատվածի անցկացման համար: Պուտինն ընդգծել է, որ մյուս տարի պետք է լինի առաջին, իսկ 2019 թվականի վերջին՝ գազատարի երկրորդ գիծը: