Վաղ թե ուշ մեզնից յուրաքանչյուրն ունենալու է ճերմակ վարսեր, բայց դա ոչ միշտ է ծերացման նշան: AdMe.ru-ն պարզել է, թե ինչն է վաղ ծերացման պատճառ դառնում:
Սպիտակ մազերի առաջացման պատճառ հաճախ համարում են անքնությունը, վարսերի ոչ ճիշտ խնամքը և սխալ սնունդը, սակայն դա այդպես չէ: Լոնդոնի համալսարանի գիտնականները պարզել են սպիտակ մազերի համար պատասխանատու գենը:
Ավելի վաղ կարծիք կար, թե IRF4 գենը պատասխանատու է եվրոպացիների բաց մազերի համար: Բայց պարզվում է, որ այն կախված է նաև ճերմակելու հետ:
Գործոններ, որոնք նպաստում են ճերմակելուն, սակայն չեն հանդիսանում գլխավոր պատճառ
- B12-ի վիտամինի պակասություն (պարունակվում է ծովային մթերքներում, լյարդում, հավկիթի դեղնուցում, պանրի մեջ)
- Ծխելը
- Սթրեսը ևս կարող է նպաստել դրան
Ճերմակումն անդառնալի գործընթաց է: Բայց կարելի է այն դանդաղեցնել, եթե ժամանակին բուժում սկսեք: Եթե սպիտակ մազերը ժամանակից շուտ են առաջացել, ապա դա չի նշանակել, թե ծերացման գործընթաց է սկսել: Պարզապես խոսում են գեները: