Վանաձորում մոտ մեկ ժամ առաջ արտակարգ պատահար է գրանցվել: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմացի շենքից երիտասարդ աղջիկ է ընկել: Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տուժածին տեղափոխել է հիվանդանոց: Տեղում այս պահին իրավապահներն են աշխատում:
Մեր տեղեկություններով՝ աղջիկը ցած է ընկել շենքի երկրորդ հարկի իրենց բնակարանից: Տեղեկություններ կան, որ աղջիկը ցանկացել է դուրս գալ տանից, սակայն մայրն արգելել է, ինչի հետևանքով էլ երիտասարդ աղջիկը որոշել է տանից դուրս գալ պատուհանից, որն ավարտվել է նման կերպ:
Էդվարդ Արզումանյան
Լոռի