«Փաստ» օրաթերթը գրում է. «Հինգ աշխարհամասերի 209 քաղաքներում ապրանքների ու ծառայությունների գների համեմատության արդյունքում Mercer խորհրդատվական կազմակերպությունը կազմել է աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշային ցանկը:
Ամենաթանկ հաճույքը Անգոլայի մայրաքաղաք Լուանդան է: Երկրորդ եւ երրորդ տեղերը կիսում են Հոնկոնգը եւ Տոկիոն:
Տասնյակում տեղ են գտել նաեւ Ցյուրիխը, Սինգապուրը, Սեուլը, Ժնեւը, Շանհայը, Նյու Յորքն ու Բեռնը: Ամենաթանկ քաղաքների վարկանիշային ցուցակում Մոսկվան 14–րդ տեղում է, Դուբայը՝ 20–րդ, Լոնդոնը՝ 30–րդ, Սանկտ Պետերբուրգը՝ 36–րդ, Ստամբուլը՝ 142–րդ, Կիեւը՝ 163–րդ, Բաքուն՝ 182–րդ, Երեւանը՝ 195–րդ, Թբիլիսին 204–րդ:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: