Բախտը կժպտա՞ պոետին. Տաճատ Վարդապետյանի սիրտը խորհրդարանից չի կտրվում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պոետ, ծնունդով Ջավախքից, նախորդ ԱԺ-ի պատգամավոր Տաճատ Վարդապետյանի սիրտը խորհրդարանից չի կտրվում: Նա օրենսդիրում իր աշխատասենյա­կը դեռ չի հանձնել: Սա թերևս պայմանավորված է նրանով, որ ՀՀԿ համա­մասնական ցուցակի հաջորդ թեկնածուն՝ 33-րդ համարն ինքն է, և եթե պատգամավորներից մեկը գնա այլ աշխատանքի, բախտը կժպտա պոետին, և նա կվերադառնա ԱԺ: Ոմանց կարծիքով, նրա հերթը կհասնի 2018-ին: Վարդապետյանի հետ խոսել չհաջողվեց՝ անհասա­նելի էր: Ասացին, որ հայրենիք է մեկնել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս