Շիրխանյանի գործով դատավորն ու նրա կինը պարբերաբար գումարի տեսքով նվերներ են ստացել. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Նորք-Մարաշի» զինված խմբի գործը քննող դատավոր Արմեն Բեկթաշյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտների մասին հայտարարագիրը: Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատավոր Բեկթաշյանը բազմաբնակարան շենքում ունի մեկ բնակարան:

Բեկթաշյանի բնակարանը գտնվում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում: Վերջինս շարժական գույք չի հայտարարագրել: 2013 թվականին, երբ նա եղել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, 1 միլիոն դրամ վարկ է վերցրել: 2014 թվականին ներկայացրած հայտարարագրի համաձայն էլ՝ նա մոտ 50 հազար ռուբլի և 4 հազար եվրո նվիրատվություն է ստացել, սակայն աղբյուրը հայտարարագրում նշված չէ: Բեկթաշյանի՝ 2016 թվականի հայտարարագրի համաձայն էլ, ստացել է ընդամենը 7 միլիոն 113 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

Արմեն Բեկթաշյանի կինը՝ Լիլիթ Պետրոսյանը, հայտարարագրել է միայն ստացած եկամուտը՝ 2 միլիոն դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Լիլիթ Պետրոսյանի նախորդ տարիների հայտարարագրերի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ նա նույնպես 2013 թվականին նվիրատվություն է ստացել, որը կազմել է 4 հազար եվրո»:




Լրահոս