Բնապահպանները դժգոհ են Սևանա լճից տարեկան 270 միլիոն խմ ջուր բաց թողնելու կառավարության որոշումից. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության նիստում որոշում ընդունեց Սևանա լճից ջրի տարեկան բացթողման չափաքանակը փոփոխել՝ 170 միլիոն խմ-ն դարձնել 270 միլիոն խմ։
Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է. «Վարչապետի ներդրումային մոլուցքը հասել է Սևանի ջրին, այդ մարդն ու իր կառավարությունն ուրիշ ոչ մի բան չեն տեսնում»։

Բնապահպանը կասկածի տակ է առնում նախագծի հիմնավորումները և նշում՝ այդ հիմնավորումները միայն իրենց համար են, այդպես ցանկացած բան է հիմնավորվել, բայց հիմնավորման տակ հստակ նյութ չկա.

«Գրել են՝ ոռոգման ջուրը պակաս է, այսքան էլեկտրաէներգիա արտադրելու համար է. Սա կոնկրետ մեզ՝ բնապահպաններիս, չի հետաքրքրում։ Այսքան անձրև ու ձյուն եկավ, ուրեմն էլի ջուր չկա՞ ջրամբարում։ Իրենց նպատակը իրենց ռուսական ՀԷԿ-ի Սևան-Հրազդան կասկադի, այն ՀԷԿ-ի, որ նվիրեցին ռուսներին, այդ ՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի արտադրության ավելացումն է, ռուսական ՀԷԿ-ի համար Սևանին են կպնում։ Ռուսական ՀԷԿ-ի շահերն են պաշտպանում։ Բացի այդ, այս տարի Սևանի մակարդակը բարձրացավ, դե իրենք էլ մտածում են իրենց օբյեկտների մասին, հանկարծ չմնան ջրի տակ»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս