
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նոր մանրամասներ է հայտնում այսօր Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի վիրավորների մասին: Ինչպես հայտնի է` վթարի հետևանքով 14 պայմանագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներ էին ստացել:
Հովհաննիսյանը հայտնում է, որ այս պահի դրությամբ Երևան են տեղափոխվում 8 զինծառայող, որից երկուսի վիճակը միջինից ծանր է, մեկն ունի կոտրվածքներ: ՊՆ մամուլի խոսնակի խոսքով, մյուսների վիճակը բավարար է։