
Օգոստոսին մեկնարկող բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ Հայաստանի հավաքականի կազմը կհամալրի Քրիս Յանկու Օսիկյանը: Հայ բասկետբոլիստը հանդես է գալիս թուրքական «Սակարյա» թիմում:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրին, որ հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը երկար ժամանակ հետեւում էր Օսիկյանի խաղին: Բավցեւիչը մեծ ցանկություն ուներ նրան տեսնել ազգային թիմի կազմում:
22-ամյա բասկետբոլիստը ծնվել է Թուրքիայում, իսկ նրա ընտանիքը որոշ ժամանակ անց բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: 193սմ հասակ ունեցող պաշտպանը հաջողությամբ հանդես է եկել Միացյալ Նահանգների ուսանողական լիգաներում, իսկ 2016 թվականի ամռանը տեղափոխվել է «Սակարյա»:
Առաջիկայում եւս մի քանի համալրումներ են սպասվում մեր հավաքականի կազմում: