
Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի և ՌԴ-ի միջև առկա պայմանագրերի համաձայն նոր ռազմական տեխնիկա է տրամադրվել Ադրբեջանին:
Ինչպես հայտնում է գործակալությունը` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, տրամադրված տեխնիկան կուժեղացնի Ադրբեջանի զինված ուժերի մարտական հնարավորությունները:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ ռուսական կողմից նոր տեխնիկայի մատակարարումները շարունակվելու են: