
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող Արթուր Գեւորգյանի ծննդյան օրն է:
Արթուրը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից էր: 18 տարին լրանալուց հետո Արթուրը հնարավորություն է ունեցել մնալ Ռուսաստանի Դաշնությունում, սակայն նա նախընտրել է վերադառնալ հայրենիք, անցել ծառայության, մեկնել առաջնագիծ ու պաշտպանել հայրենիքը:
Նշենք, որ Արթուրը մեկն էր այն զինվորներից, ովքեր պատերազմի առաջին օրերին համարվում էին անհետ կորած, եւ ում մարմինները հակառակորդը հանձնեց օրեր անց: