ՖՈՏՈ. Ամուսինը տուգանվում է, երբ մոռանում է կնոջ տարեդարձի մասին. աշխարհի տարօրինակ օրենքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում շրջելով, մենք քիչ ենք հետաքրքրվում այդ երկրների օրենքներով: Սակայն հաճախ այդպիսի տեղեկատվության տիրապետելը կարող է օգնել անհարմար և տհաճ իրավիճակներում: Բացի այդ, նման օրենքներից շատերն այնքան անսովոր են թվում, որ դրանց անհնար է հավատալ:

Ներկայացնում ենք քայլեր, որոնք չպետք է անեն տվյալ երկրների բնակիչներն ու զբոսաշրջիկները:

Սուրբ Ծնունդին արգելվում է ուտել թխվածքաբլիթ

Մեծ Բրիտանիա

1644 թվականին Օլիվեր Կլոմվերն արգելել էր Սուրբ Ծնունդը տոնելը: Պաշտոնապես արգելվեցին շատ բաղադրիչներ, այդ թվում` քաղցր թխվածքաբլիթները:

Ալգելվում է շնաձկանը դիպչել ձեռքերով

Մեծ Բրիտանիա

Եվս մեկ տարօրինակ անգլիական օրենք: Տեսակետ կա, որ դելֆիններն ու շնաձկները պատկանում են թագավորական ընտանիքի: Այդ պատճառով, նրանց արգելվում է դիպչել ձեռքերով:

Ալգերվում է փրկել խեղդվող մարդկանց

Չինաստան

Հոգեկերտվածքը չէր կարող չազդել Չինաստանի օրենքների վրա: Համաձայն դրանցից մեկի, խեղդվող մարդկանց չի կարելի փրկել: Դա կապված է փիլիսոփայության հետ, որ պետք չէ խառնվել մարդկանց ճակատագրին:

Կայարաններում համբուրվել չի կարելի

Ֆրանսիա

Այս օրենքը գործում է  Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում: Առաջին անգամ այս օրենքը Ֆրանսիայում է հայտնվել 1910 թվականին:

Արգելվում է աղավնիներին կերակրել

Իտալիա

Վենեցիայում այսպիսի արարքի համար տուգանք է նշանակված:

«Կինդերներ»-ի վաճառքի արգելում

ԱՄՆ

ԱՄՆ ողջ տարածքում այս շոկոլադների վաճառքն արգելված է: Հիմնական պատճառը երեխաների համար վտանգն է:

Պետք չէ մոռանալ կողակցի տոնի մասին

Սամոա

Ամուսինը չպետք է մոռանա կնոջ ծննդյան տարեդարձի մասին: Եթե դա տեղի ունենա, ապա դատարանը կարող  է տուգանքի ենթարկել նրան:

Թայլանդում չի կարելի տրորել փողերը

Քայլելով քաղաքի փողոցներով, մի մոռացեք նայել ոտքերի տակ: Թայլանդում արգելվում է կանգնել մետաղադրամների վրա:




Լրահոս