![](https://armlur.am/wp-content/uploads/2017/06/97346aac7826ef68b74b5cd2f0fb59d9.jpg)
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նոր մանրամասներ է հայտնում այսօր Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի վիրավորների մասին:
Ըստ նրա՝ ավտովթարից տուժած զինծառայողները ժամանել են Երևան։ Այս պահին վիրավորներն անցնում են համապատասխան ստուգումներ:
Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով 14 պայմանագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներ էին ստացել: