
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Փարաչինար քաղաքում իրականացված ահաբեկչական 2 պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի։ Այդ մասին հաղորդել է GeoTV-ն։ Ներկա պահին տուժածների թիվը գերազանցում է 300-ը։
Քաղաքի շուկայում պայթյունը հնչել է այն ժամանակ, երբ մարդիկ Ռամադան տոնի կապակցությամբ մթերքներ էին գնում։ Նույն ժամին, 3 րոպեի տարբերությամբ, պայթյուն էր հնչել նաև նույն շուկայում 1 օր առաջ, ինչի հետևանքով նույնպես մարդիկ էին զոհվել։