Կինը ոստիկանությանն է հանձնել Արցախյան պատերազմին մասնակցած ամուսնու զենք­-զինամթերքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-­ին վաշտի, 5­-րդ գումարտակի և Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Ալվարդ Գ.­ն: Նա կամավոր հանձնել է հակատանկային նռնականետ` արկով, «ՌԳԴ­-5» տիպի 2 նռնակ՝ պայթուցիչներով, ազդանշանային սարք, տարբեր տրամաչափի 189 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են Արցախյան պատերազմին մասնակցած և 1994­-ին զոհված ամուսնուն:




Լրահոս