Ինչ աշխատանք է տարել Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ արտաքին հետախուզության մարմնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությունը ԽՍՀՄ արտաքին հետախուզության մարմիններում կապված է եղել ոչ լեգալ հետախուզությունների հետ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: «Արտաքին հետախուզության մարմիններում իմ ողջ աշխատանքը կապված էր ոչ միայն արտաքին հետախուզության, այլ հենց անօրինական հետախուզության հետ»,­ ընդգծել է ՌԴ նախագահը` բարօրություն մաղթելով ռուսական հետախուզության աշխատակիցներին և ընդգծելով նրանց բարձր պրոֆեսիոնալիզմը:

«Ես գիտեմ, թե ինչ մարդիկ են նրանք: Նրանք հատուկ մարդիկ են, ովքեր ունեն հատուկ որակներ և համոզմունքներ ու բնավորություն: Հրաժարվել հարազատներից և մտերիմներից, երկար տարիներով մեկնել երկրից և ծառայել հայրենիքին կարող են ոչ բոլորը: Դա կարող են անել միայն ընտրյալները: Ես սա ասում եմ առանց չափազանցնելու: Հենց այսպիսի վերաբերմունք ունեն անօրինական հետախուզության աշխատակիցները իրենց գործի և երկրի նկատմամբ: Նրանք յուրահատուկ մարդիկ են: Ես նրանց երջանկություն ու բարօրություն եմ մաղթում: Վստահ եմ, որ նրանք կլսեն իմ խոսքերը»,-­ եզրափակել է ՌԴ նախագահը




Լրահոս