Թուրքիայի ջրաշխարհներից մեկում հոսանքի հարվածից 5 մարդ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Աքյազի քաղաքի ջրաշխարհում 5 մարդ, որոնցից 3-­ը դեռահասներ, դժբախտ պատահարի զոհ է դարձել: Այս մասին հայտնում են թուրքական «Միլիեթ»­ը՝ նշելով, որ ջրաշխարհի լողավազաններից մեկում՝ դեռևս չբացահայտված հանգամանքով հոսանքի լարումը բարձրացել է: Նշվում է, որ առաջին 3 մահացածները երեխաներ են, որոնցից մեկը ջրաշխարհի սեփականատիրոջ երեխան է եղել: Մյուս երկու անձինք մահացել են՝ փորձելով օգնել և ջրից դուրս բերել երեխաներին: Բոլորը մահացել են հիվանդանոցի ճանապարհին:




Լրահոս