Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուշաթափվել է մզկիթում առավոտյան աղոթքի ժամանակ. հիմա նա իրեն լավ է զգում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Hurriyet թերթը։
«Ես ինձ վատ զգացի դիաբետի հետ կապված զարկերակային ճնշման պատճառով։ Հիմա ես ինձ լավ եմ զգում»,- ասել է Էրդողանը։
Երբ Էրդողանը ուշաթափվել է, նրան մոտեցել են թիկնապահները, այնուհետեւ բժիշկները։ Լրագրողներին թույլ չեն տվել մզկիթ մտնել։