
Այսօր խորհրդարանում «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցեր ուղղեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: Մասնավորապես, նա հետաքրքրվեց, թե որն է լավ` նավթի գները բարձրանա՞ն, թե իջնե՞ն: Նրա հաջորդ հարցը վերաբերում էր արտաքին պարտքին:
Նա հետաքրքրվեց, թե արդյոք ճիշտ են այն կանխատեսումները, որ 2020 թվականին արտաքին պարտքի սպասարկման համար 1 մլրդ դոլար է անհրաժեշտ լինելու: Պատգամավորը երրորդ հարցով էլ անդրադարձավ բյուջեի կատարմանը և խնդրեց ներկայացնել թերակատարման կառուցվածքը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: