ՖՈՏՈ. Որ մեսսենջերն են նախընտրում ահաբեկիչները` տվյալները գաղտնի պահելու համար. Սանկտ-Պետերբուրգի մետրոյում 16 մարդու կյանք խլած ահաբեկչության մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ТАСС գործակալությունը, հղում անելով Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնին, հայտնում է, որ հավաստի տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Սանկտ-Պետերբուրգի մետրոպոլիտենում ապրիլի 3-ին տեղի ունեցած ահաբեկչության մահապարտ-զինյալներն օգտագործել են Telegram մեսսենջերը, որի միջոցով փորձել են թաքցնել հանցավոր մտադրություններն ուև ահաբեկչության նախապատրաստական աշխատանքները:

Հաղորդվում է նաև, որ այս մեսսենջերը ահաբեկիչների շրջանում ամենատարածվածներից է, քանի որ դրանով հնարավոր է գաղտնի պահել ցանկացած տեղեկատվություն:

Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 16 մարդ, այդ թվում ահաբեկիչը, վիրավորվել՝ 102 քաղաքացի։




Լրահոս