Սպիների նկատմամբ հետաքրքրության աճը ավելի շատ համաճարակ է հիշեցնում: Որ կողմը նայում ես, ամենուր ինչ-որ մեկը ձեռքին այդ իրն է պտտեցնում: Կարելի է համակերպվել երեխաների մոտ առաջացած սերն այդ իրի հանդեպ, բայց ապշեցնում է այն, որ մեծերի ձեռքին ևս այն հանդիպում է ու հաճախ:
«ОФИГЕННО»-ի խմբագրությունը որոշել է հասկանալ` ինչում է սպիներների տարածվածության գաղտնիքը, միաժամանկ մի փոքր ուսումնասիրել նրանց ծագումն ու պարզաբանել` վնասակա՞ր չեն արդյոք դրանք:
Ի՞նչ է սպիները
Սպիները, ըստ էության, ալիքների զանազանություն է: Կլասսիկ սխեմայից այն հիմնականում տարբերվում է բռնելու հարմարանք ունենալով, որի շուրջ հավաքված է հիմնական սխեման: Դա օգնում է խաղալիքին ավելի երկար պտտվել, և միևնույն ժամանակ հարմար է բռնելու համար:
Ի՞նչ տեսակի սպիներներ են լինում
Կլասսիկ սպիներն իրենից ներկայացնում է եռանկյուն աստղ, սակայն նա բազում այլ տեսակներ էլ ունի: Այսպես, կան ուղղանկյուն սպիներներ, որն միայն երկու թևիկ ունի, ոչ թե երեք: Գոյություն ունեն նաև վեց ծայրանի և կլոր «հոլեր»: Տարբեր արտադրողներ խաղալիքը տարատեսակ ձևով են ներկում, օրինակ, ավելացնում են լուսային ֆոսֆոր: Երեխաները պաշտում են փայլող սպիներները:
Ինչպես է այն աշխատում
Աշխատանքի սկզբունքը պարզ է. ցուցամատով և մեծ մատով վերցնում եք սպիները և կտրուկ հպուվով պտտեցնում եք մյուս ձեռքով: Պտտվելով այն` խաղալիքը գիրոսկոպի գիրոսկոպի էֆֆեկտ է ստանում, և նրան կարելի է բռնել մի մատի ծայրով:
Ինչի համար է անհրաժեշտ այդ խաղալիքը
Հիմնականում սպիներ գնում են նյարդերը թուլացնելու և ձեռքերը զբաղեցնելու նպատակով: Շարժը շատերին օգնում է կենտրոնանալ, դրանից բացի այն նպաստում է շարժունության զարգացմանը: Սպիներով տարբեր այլ հնարքներ ևս կարելի է անել, դրա համար, սակայն, անհրաժեշտ է մարզվել:
Ո՞վ է սպիների հնարողը
Դեռևս 1993 թվականին Ֆլորիդայի բնակչուհի Քեթրին Հեթինգերը հնարում է սպիները: Կինը չէր կարողանում մկանացավերի պատճառով երկար ժամանակ խաղալ փոքրիկ դստեր հետ: Հենց այդ խաղալիքն էլ օգնել է կնոջը զբաղեցնել երեխային: Ավելի ուշ կինը վաճառում է մի քանի հազար խաղալիք և 1999-ին իր գյուտի համար արտոնագիր է ստանում: Բայց հիմա արդեն արտոնագրի տևողության ժամկետը լրացել է:
Վտանգավո՞ր է արդյոք սպիները երեխաների համար
Ինչպես ցանկացած նորամուծություն, սպիները ևս ծնողների մոտ կասկածներ է առաջացրել: Սակայն մտահոգության լուրջ պատճառներ չկան. այս խաղալիքը իր մյուս «նմանակներից» ավելի վտանգավոր չէ: Կարևորն այն է, որ այն չդնեք այնտեղ, որտեղ պետք չէ և չգնել անորակ չինական արտադրանք, որից մղոնների հեռավարության վրա էժանագին պլաստմասսայի հոտ է գալիս:
Ինչ դժբախտ դեպքեր են տեղի ունեցել սպիների պատճառով
Ամենամեծ վտանգը նրանում է, որ փոքր երեխաները կարող են կուլ տալ մանր մասնիկները: Այսպես, տեխասցի Քելլի Ջոեկը պատմել է, որ նրա աղջիկը հազիվ է մահից փրկվել, քանի որ կուլ էր տվել խաղալիքի դետաներից:
Դրանից բացի, մի քանի դպրոցականներ վնասել են աչքերը` պտեցնելով սպիները քթին մոտ:
Շատ դպրոցներում արգելվում է սպիներ օգտագործել, քանի որ երեխաները շեղվում են և բաց են թողնում դասերը:
Ինչո՞ւմ է թաքնված սպիների ժողովրդականությունը
Միանշանակ, սպիների հաջող տարածման հարցում իրենց ներդրումն են ունեցել Forbes և BuzzFeed գործակալությունները, որոնք բավականին լավ են դրա գովազդն արել: Սակայն չի բացառվում, որ այն շուկայում հայտնվել է ճիշտ պահին: Կարևորն այն է, որ գնորդը հասկանա` որ տարիքի երեխային է այն տալիս: