
Արցախում հունիսի 16-ին վիրավորված եւ ուղղաթիռով Երևան տեղափոխված ժամկետային զինծառայող Արմեն Վարդանյանը լավ վիճակում է գտնվում, այսօր նրան բաժին կտեղափոխվեն: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Նա նշեց, որ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինհոսպիտալում գտնվող երկրորդ ժամկետային զինծառայող Յուրի Արմենի Զաքարյանը, ով ծայրահեղ ծանր վիճակում էր, արդեն գիտակցության է եկել և կատարում է բժիշկների հրահանգները:
Կամավոր Խաչատրյանի խոսքով` Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում գտնվող զինծառայող Մյասնիկ Հովհաննիսյանը շարունակում է բուժումը: «Մալայանում գտնվողի տեսողությունն ահագին վերականգնվել է»,- հավելեց նա: