ԿԲ-վարչական ծախսերը պլանավորված 7.6 մլրդ դրամի նկատմամբ կատարվել է 97 տոկոսով՝ կազմելով 6.8 մլրդ դրամ: Վարչական հիմնական ծախսերը ներառում են ապարատի պահպանման ծախսերը, որոնց մեջ ներառված է աշխատակիցների աշխատավարձը, սոցապահովության, ներկայացուցչական, գործուղումների ծախսերը: Այս մասին այսօր խորհրդարանում նշեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
2016 թվականին ապարատի պահպանման ծախսերը կազմել են 6.68 միլիարդ դրամ: Աշխատավարձերի եւ դրան հավասարեցված գումարների մասով նախատեսվածի չափով 100 տոկոս կատարվել է: «56 միլիոն դրամ ուղղվել է ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերման եւ կապիտալ վերանորոգմանը»,- նշեց նա:
2016-ի ընթացքում ԿԲ-ի կողմից նախատեսված են եղել եւ կատարվել են հետեւյալ ներդրումները՝ «Բնակարան երիտասարդներին վարկային կազմակերպությանը» 22. 9 մլրդ դրամի ներդրում են արել, ներդրումները կատարվել են երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան, մատչելի բնակարան պետական ծառայողներին, մատչելի սպառողական վարկեր զինծառայողներին, մատչելի վարկեր ուսանողներին եւ այլ հիփոթեքային ծրագրերի իրականացման նպատակով»,-նշեց նա: