Վարդան Հարությունյանի թանկարժեք ժամացույցերն ու պատկառելի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը բավականին պատկառելի ունեցվածքի տեր է: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա ներկայացրած հայտարարագիրն ուսումնասիրելիս պարզում ենք, որ ՊԵԿ նախագահն իր հաշվին ունի 45 մլն 743 հազար դրամ, 110 եվրո և 54 հազար դոլար: 2016 թվականին Վարդան Հարությունյանն աշխատանքի վարձատրությունից և տրված փոխառություններից վաստակել է 123 մլն դրամ  և 121 հազար դոլար:

Պարզվում է՝ Վարդան Հարությունյանը նաև անշարժ գույքի սիրահար է. համենայնդեպս նրա հայտարարագիրը դա է հուշում: Նա հայտարարագրել է 12 հողամաս, 3 բնակարան և երկու անհատական բնակելի տուն: Սակայն նրա ունեցվածքն այսքանով չի սահմանափակվում:

Վարդան Հարությունյանը հայտարարագրել է նաև երեք ավտոմեքենա՝ Range Rover, Mercedes-Benz և UAZ մակնիշների: Վարդան Հարությունյանը հայտարարագրել է նաև 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք՝ ձեռքի երկու ժամացույց և մեկ նկար:




Լրահոս