Բելառուսի Հանրապետությունը գանգատվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը իր պաշտոնական կայքէջում պետական գնումների, նաեւ`գնումների վերաբերյալ մրցույթների մասին հայտարարությունները միայն հայերեն լեզվով է տեղադրում: Ինչի պատճառով Բելառուսի Հանրապետությունը ընդդեմ Հայաստանի Հանրապետության դիմել է ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովին:
Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ տնտեսագետ Արտակ Մանուկյանից: Նրա խոսքով, սա հակասում է ԵԱՏՄ պայամանագրի 29.05.2014 թվականի 88 հոդվածի 1-ին մասին: Ըստ այդմ` Բելառուսը պնդում է, որ Հայաստանը չի իրականացնում վերոնշյալ պայմանագրի համապատասխան հոդվածը, ինչը դժվարացնում է Բելառուսի կողմից որպես մատակարար Հայաստանի պետական գնումներում մասնակցելու գործընթացին:
Այս թեմայի շուրջ ՀՀ ֆինանսների նախարարությունից խոստացել են ArmLur.am-ին մեկնաբանել: