2018-ին իշխանությունը շարունակելու է մնալ Սերժ Սարգսյանի ձեռքին. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

-Հանրապետական կուսակցությունը 2018թ. վերաբերյալ իր պատասխանն արդեն իսկ հստակ տվել է: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ »-ի նախագահ Ստեփան Դանիելյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իշխող կուսակցությունը չի մանրամասնում, թե ով է լինելու իր վարչապետը, երբ ամբողջությամբ ուժի մեջ մտնի նոր սահմանադրությունը:

«Կուսակցության տարբեր ատյաններից արդեն ասվեց որ ՀՀԿ-ում որոշումներն ընդունում է Սերժ Սարգսյանը: Աժ նախագահը ասել է, որ Սերժ Սարգսյանը իրենց առաջնորդն է: ԱԺ փոխնախագահն ու մյուս բարձր ֆունկցիոներներն ասել են, որ իրենք Սերժ Սարգսյանի զինվորներն են և կարևոր չէ, թե ով է լինելու վարչապետ 2018-ին: Այսինքն` պատասխանը եղել է շատ կոնկրետ, վարչապետ կդնեն նրան, ում կցանկանա Ս. Սարգսյանը. կդնեն` կհանեն, կրկին կդնեն` կհանեն, կցանկանան` ամեն ամիս կփոխեն»,- ասաց Ս.Դանիելյանը` հավելելով. «Սերժ Սարգսյանը կորոշի, Կարեն Կարապետյանը կմնա վարչապետ, թե ոչ: Հնարավոր է 2018-ի երեք ամիսը վարչապետ մնա, չորորդ ամսից չլինի: Հանրապետականից այլ սպառիչ պատասխան սպասել պետք չէ»:

Լյուսի Պողոսյան




Լրահոս