Հանրապետականներն այլեւս չեն թաքցնում, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ իշխանության ղեկին նաեւ 2018թ. ապրիլից հետո, երբ լրանա նախագահական լիազորությունների ժամկետը: Այդ մասին բավական թափանցիկ ակնարկներ եղան կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ:
Ճիշտ է, ՀՀԿ-ականներն առայժմ չեն կոնկրետացնում Սերժ Սարգսյանի պլանների մասին, չեն մանրամասնում` արդյո՞ք նա շարունակելու է իշխանավարել որպես վարչապետ (որը նոր Սահմանադրությամբ լինելու է պետության ղեկավարը), թե՞ որպես իշխող կուսակցության նախագահ (ԽՍՀՄ տարիներից հայտնի գենսեկի ոճով): Բայց որ Ս. Սարգսյանը մտադիր է երկարացնել իր անձնական իշխանությունը, փաստ է:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: