Հայ հրաձիգները մեկնարկել են աշխարհի երիտասարդական առաջնությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Զուլ քաղաքում ընթանում է հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Երեկ 10 մ օդամղիչ ատրճանակ զենքաձեւում մեկնարկել են հայ մարզիկները: Որակավորման փուլում Բենիկ Խլղաթյանը զբաղեցրել է 36-րդ հորիզոնականը, իսկ Զավեն Իգիթյանը` 38-րդը: Մեր հրաձիգներին չի հաջողվել անցնել եզրափակիչ:

Այսօր կրակագիծ դուրս կգան Հայկ Բաբայանը, Նարեկ Ադամյանը եւ Վրեժ Թորոսյանը (երեքն էլ` 10 մ օդամղիչ հրացան):

Լուսանկարը` Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի




Լրահոս