ԵԽԽՎ ամառային նստաշրջանի առաջին օրվա աշխատանքների շուրջ զրուցել ենք ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ:
– Տիկի′ն Զոհրաբյան, ինչո՞ւ երեկ Ձեր խոսափողն անջատեցին, ինչը Ձեր ելույթում դուր չէր եկել ԵԽԽՎ փոխնախագահին:
-Ես ելույթումս խոսում էի նոր ստեղծվելիք հանձնաժողովի մասին, որը գործելու է այսօրվանից, որովհետև բյուրոյի որոշմանը մենք երեկ հավանություն տվեցինք՝ ստեղծել անկախ, հետաքննող մարմին, որը կազմված է երեք դատավորներից՝ ԵԽԽՎ-ի անդամների կոռուպցիոն հայտարարություններն ուսումնասիրելու համար: Երբ որ իմ ելույթում ես ասեցի, որ ես հույս ունեմ, որ հենց այս վեհաժողովը, բացի հայտնի կոռուպցիոն սկանդալից, որի արդյունքում ձերբակալվել է Լուկա Վոլոնտեն, որի կոնտեքստում շոշափվում է նաև Պեդրո Արգամունտի և այստեղ դահլիճում նստած մի քանի այլ պատգամավորների անուններ ևս, կուսումնասիրի այլ գործեր:
Հիշեցնենք, որ դա կապված էր 2013-ին ԵԽԽվ-ում տապալված Քրիստոֆեր Շտրասերի զեկույցն էր՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ, 2.5 մլն եվրո միայն այն ժամանակ ԵԽԽՎ փոխնախագահ Վոլոնտեն էր ձեռք բերել՝ գործը տապալելու համար և նա բազմաթիվ գործող պատգամավորների անուններ է տվել: Ես երբ որ իմ ելույթում ասեցի, որ հույս ունեմ , որ այդ անկախ հանձնաժողովը կզբաղվի Միլիսա Մարկովիչի և Բոբ Ուոլթերի զեկույցների մութ պատմություններով: Այդ պահին նախագահողը իմ խոսափողը անջատեց, չգիտեմ՝ դրա հետ էր կապված, որ ես հնչեցրեցի գործող պատգամավորների անուններ , ես այսօր կփորձեմ հասկանալ: Ես իմ ելույթը վերջացրել էի, մի պարբերությունն էր մնացել, որ ես կոչ անեի վեհաժողովին անվստահություն հայտնել Ագրամունտի:
– Իսկ ի՞նչ փուլում է գտնվում Պեդրո Ագրամունտին անսվտահություն հատնելու գործընթացը:
-Նա երեկ բյուրոյի նիստում հայտարարեց, որ չի մասնակցի նստաշրջանի աշխատանքներին, նա դրա իրավունքը չունի: Ապրիլյան նստաշրջանում ասվել էր, որ նա իրավունք չունի ԵԽԽՎ անունից հանդես գալու: Ինքը դա լավ հասկանում է,ասել է որ չի մտնի դահլիճ, բայց չի պատրաստվում հրաժարական տալ: Երեկ ԵԺԿ խմբի անդամները նրան անվստահություն հայտնեցին, բայց քանի որ ԵԽԽՎ -ն չունի հետ կանչման մեխանիզմ, այսօր առավոտյան կներկայացվի Մարի Պասկեի զեկույցը, որի ընդունման դեպքում հետ կանչի դրույթը կլինի: Իսկ դա նշանակում է, որ ես հույս ունեմ, որ այդ դրույթը կընդունվի, որից հետո կսկսվի Ագրամունտի հրաժարականի իրավական գործընթացը: Փաստորեն նա ուներ հարաբերականորեն արժանապատիվ շանս՝ տալ հրաժարական, ինչը վերջինս չարեց, չնայած բոլոր քաղաքական խմբերի ներկայացուցիչները կոչ արեցին հրաժարական տալ, սակայն նա ընտրեց ամեն գնով նվաստացման, հեղինակազրկման գնով ձգել սկանդալը և անցնել հրաժարականի իրավական այս ողջ գործընթացով: