«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ դատական համակարգից հերթական հեռացողը կարող է լինել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը։ Նրա գլխին «սեւ, մութ» ամպեր են կուտակվել, բազմաթիվ դրվագներով դժգոհություններ կան։
Ընդ որում՝ դրանք հասել են այն մակարդակին, որ ղեկավարությունը Մելքումյանին ասել է՝ «դիմումդ գրի, գնա», վերջինս էլ «բյուլետեն» է վերցրել։ Ապա թեեւ վերադարձել է աշխատանքի, սակայն նրա գլխին կուտակված ամպերը չեն ցրվել:
Եթե ոչ պաշտոնանկություն, ապա գոնե Արդարադատության խորհրդում նրա վերաբերյալ քննարկում կլինի: Նշենք, որ Ա․ Մելքումյանը դատավոր է աշխատում 2008-ից, իսկ մինչ այդ աշխատել է տարբեր կառույցներում՝ որպես իրավախորհրդատու»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: