Այսօր լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը մանրամասներ ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչությունում ընթացող կրճատումներից: Նա նշեց, որ ՊԵԿ-ում վերջին ամիսներին կրճատվել է 483 հաստիք:
Նրա խոսքով, պատճառը զուտ կառուցվածքային փոփոխություններն են:
«Դրա հետևանքով շուրջ 483 հաստիք կրճատվել է: Տարիների ընթացքում վերազինվել է է ՊԵԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգը եւ դա պետք է ուշ թե շուտ բերեր նման հանգուցալուծման: Այսօրվա նոր տեխնոլոգիաների դարաշրջանում բնական է, որ մարդկային գործոնի առկայությունն ավելի է քչանում եւ դրա արդյունքում ունեցել ենք այն ինչ այսօր ունեցել ենք՝ կրճատումներ»,- նշեց Վարդան Հարությունյանը: