
Ամերիկյան CNN հեռուստաալիքի երեք աշխատակիցներ հեռացել են աշխատանքից, երբ ալիքի կայքից հեռացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականներից մեկի և Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի կապի մասին հոդվածը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հեռուստաընկերությունից հեռացել են նյութի հեղինակ Թոմաս Ֆրենկը, հետաքննությունների բաժնի ղեկավար Էրիկ Լիխտբաուն, ով Պուլիտցերյան մրցանակակիր է, և բաժնի ղեկավար Լեքս Հարիսը:
Տեքստի հրապարակումից առաջ անանուն զրուցակիցների հաղորդած տեղեկությունները ստուգում են մի քանի բաժիններ, այդ թվում, փաստ ստուգողները, իրավաբանները, լրագրողական չափանիշների փորձագետները: Թրամփի խորհրդականի մասին հոդվածի հրապարակման ժամանակ այս ընթացակարգը խախտվել է: