Հայ գործարարն ինքնասպա՞ն է եղել. ինչպես է տեղի ունեցել դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայտնել էր, որ Մոսկվայում գրասենյակի հարևանությամբ գնդակահարել են 57-ամյա գործարար Վաչիկ Աբգարյանին: Ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցները մանրամասներ ներկայացնելով, նշել են, թե անհայտ անձը ընկերության շենքի մոտ մի քանի անգամ կրակել է Աբգարյանին, ապա դիմել փախուստի:

Նույն լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Աբգարյանն աշխատանքի էր ժամանել որդու ուղեկցությամբ, իսկ , երբ մեքենայից դուրս է եկել, նրա վրա կրակել են:

Ժամեր անց ռուսական մի քանի լրատվամիջոցներ սկսեցին հակասական տեղեկություններ տրամադրել դեպքի վերաբերյալ: Մասնավորապես, «Ren.TV»-ի տվյալներով, իրականում գործարարն ինքնասպան է եղել, ոչ թե նրան սպանել են:




Լրահոս