ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Ներսես Պողոսյանի հետ. ինչ են նրանք խոսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից Ներսես Պողոսյանին և Ժիրայր Սէֆիլյանին 3 ժամով հեռացրել են նիստերի դահլիճից: Տեղեկացրել էինք նաև, որ նրանց քաշքշելով հանել են դատարանի դահլիճից այն ժամանակ, երբ վերջիններս ոտքի չէին կանգնել դատավորի ներս մտնելուց:

Ներսես Պողոսյանի մայրը` Սաթենիկ Պողոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ ինքն ահազանգել ՄԻՊ գրասենյակ և այնտեղից հիմա շտապում են Շենգավիթի դատարան:

Մեր թղթակիցը քիչ առաջ տեղեկացրեց, որ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները արդեն տեղում են: Վերջիններս պարզաբանում են պահանջել ոստիկանության համապատասխան աշխատակիցներից. «Հանդիպել ենք նաև Ներսես Պողոսյանի հետ: Վերջինս հայտարարել է, որ ոստիկանների հետ որևէ խնդիր չունի, որևէ բողոք չունի»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս