Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր կրկին լարվածություն է տիրել: Մշտապես, այդ դատական նիստի ժամանակ Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շրջակայքը հսկվում է ոստիկանության աշխատակիցների կողմից, այդ թվում՝ բարձրաստիճան:
Այսօր ևս բացառություն չէ. ArmLur.am-ի թղթակիցը նկատել է, որ շենքի դիմաց է գտնվում նաև Շենգավիթի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը: Ընդգծենք, որ Խոստեղյանը ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ վիրավորված երեք ոստիկաններից մեկն է: Հիշեցնենք, որ այդ ժամանակ վիրավորվել էին երեք ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը։