Կարոտելու եմ՝ մինչև հանդիպելը… Արմուշի գրառումը Վարդուհի Վարդանյանի տարեդարձին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Վարդուհի Վարդանյանը կդառնար 41 տարեկան…Երգչուհին 11 տարի առաջ անսպասելի հեռացավ կյանքից՝ ողբերգական ավտովթարի պատճառով: Վթարված մեքենայում երգչուհի հետ եղել է նաև հումորիստ Արմուշը, ով թեթև վնասվածքներ էրստացել:

Իր Instagram-ում դերասանը հրապարակել է Վարդուհու նկարն ու հուզիչ գրառում արել.

«Ծնունդդ շնորհավոր, հրաշքս: Կարոտել եմ, կարոտում եմ, կարոտելու եմ՝ մինչև հանդիպելը»:

Նշենք, որ 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Վարդուհի Վարդանյանը, Արմուշը և ևս մեկ ուղևոր Մարտունիում համերգից հետո վերադառնալիս են եղել Երևան, երբ տեղի է ունեցել ավտովթարը, որի արդյունքում երգչուհին տեղում մահացել է: Մյուս ուղևորները տեղափոխվել էին հիվանդանոց:




Լրահոս