Ղազախստանը 81,5 տոննա կարտոֆիլ է հետ ուղարկել Ադրբեջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանն Ադրբեջանից ներկրված 81,5 տոննա կարտոֆիլը հետ է ուղարկել, գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը։

Նշվում է, որ հունիսի 10-23-ն ընկած ժամանակահատվածում Ղազախստան մուտք գործած ադրբեջանական ապրանքի ստուգման ժամանակ հայտնաբերվել է 4 խախտում՝ կապված դրանց սանիտարական վիճակի հետ։ Մասնավորապես՝ ապրանքում հայտնաբերվել է կարանտինային օբյեկտ`ոսկեգույն կարտոֆիլային նեմատոդ, հայտնում է Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը։

Եվրասիական տնտեսական միության և Ղազախստանի օրենսդրության խախտման հիման վրա կարտոֆիլի բեռը հետ է ուղարկվել Ադրբեջան։ Նույն ժամանակահատվածում Ղազախստանից գյուղատնտեսական ապրանքներ են վերադարձվել Ռուսաստան, Չինաստան, Ղրղզստան և Ուզբեկստան։




Լրահոս