Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորները Ստրասբուրգում ընթացող ամառային նստաշրջանում բանաձեւ են ընդունել նրա անդամների պատասխանատվության սկզբունքի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»ը, վկայում Է նստաշրջանից նիստերից տրվող ուղիղ հեռարձակումը: Փաստաթուղթը նպատակամղված Է ԵԽԽՎի կանոնակարգում նրա ղեկավարների պաշտոնազրկման մեխանիզմի ստեղծմանը, ինչն առաջիկայում կարող Է բերել ԵԽԽՎի ղեկավար Պեդրո Ագրամունտի պաշտոնաթողությանը:
Բանաձեւն ընդունվել Է «Խորհրդարանական վեհաժողովում պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ու իրագործումը» զեկույցի քննարկման շրջանակներում: Այն մշակվել Էր Շվեյցարիայի ներկայացուցիչ Լիլիան Մորի Պասկիեի կողմից, որը գլխավորում Է ԵԽԽՎի կանոնակարգի հանձնաժողովը: Այս փաստաթղթի հայտնվելը կապված Է այն բանի հետ, որ այս տարվա մարտին ԵԽԽՎի ղեկավար Պեդրո Ագրամունտն ուղեւորություն Է կատարել Սիրիա, ինչը նրա հասցեին խիստ քննադատություն առաջացրեց ինչպես այդ կառույցի ներսում, այնպես Էլ Եվրախորհրդարանի կողմից: Սակայն քաղաքական գործչի անհապաղ պաշտոնաթողության պահանջները բախվեցին այն բանին, որ ԵԽԽՎի կանոնակարգն ընտրված պաշտոնյաների ազատման մեխանիզմներ չի ներառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը