Ո՞ւմ համար է Էդվարդ Նալբանդյանը թանկարժեք ծաղիկներ գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարարության գնումները ուսումնասիրելիս տպավորություն է ստեղծվում, թե այս գերատեսչությունը հանրությանը օգտակար գործով չի զբաղվում, բացի այն, որ ծախսում է պետական գումարները` թանկ գնով ծաղիկներ կամ ծաղկային կոմպոզիցիաները ձեռք բերելով: ԱԳՆ-ն ծաղիկներ եւ ծաղկային կոմպոզիցիաներ գնելու նպատակով շարունակում է հարյուր հազարավոր դրամներ ծախսել պետական միջոցների հաշվին:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ապրիլի վերջերին երեք հատ ծաղկային կոմպոզիցիա է գնել, որոնց յուրաքանչյուրի համար վճարել է ավելի քան 34 հազար դրամ: Այսինքն, երեք ծաղկային կոմպոզոցիաների համար ԱԳՆ-ն ծախսել է ընդհանուր 123 հազար դրամ`ներառյալ ԱԱՀ-ն: Ի դեպ, նշենք, որ ծաղկային կոմպոզիցիաները գնվել են «Էնի ռոուս» ծաղկի սրահից, որը հայտնի է որպես թանկ խանութ: Նշված խանութից օրեր առաջ ԱԳՆ-ն գնել է եւս 3 հատ ծաղկային կոմպոզիցիա, որի մեկ միավորի գինն արժեցել է 38 հազար դրամ:

Այսինքն 138 հազար դրամ ծախսվել է երեք հատ կոմպոզիցիայի համար: Բացի այս, ԱԳՆ-ն գնել է նաեւ ծաղկային զամբյուղներ, որոնց յուրաքանչյուրի համար վճարել է 222 հազար դրամ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարությունը գնել է ընդամենը երեք հատ ծաղկային զամբյուղ եւ պետական միջոցներից ծախսել 800 հազար դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: ԱԳՆ-ն ոչինչ չի խնայել եւ 90 հազար դրամով գնել է մեկ հատ ծաղկեփունջ: Նշենք, որ պաշտոնական փաստաթղթերում նշված չէ, թե Հայաստանի համար ամենակարեւորագույն գերատեսչություններից մեկը ինչու կամ ում համար է այսքան թանկ գնով ծաղիկներ գնում:




Լրահոս