
Գերմանիայի Զուլ քաղաքում շարունակվում է հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Երեկ հայ մարզիկները մրցել են 10 մ օդամղիչ հրացան մրցաձեւում եւ չեն հաղթահարել որակավորման փուլը: Նարեկ Ադամյանը զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը, Հայկ Բաբայանը` 33-րդը, իսկ Վրեժ Թորոսյանը` 90-րդը:
Նույն մրցաձեւի աղջիկների պայքարում Ալլա Պողոսյանը 58-րդն էր:
Այսպիսով, Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթներն աշխարհի երիտասարդական առաջնությունում: