Որքան ունեցվածք է հասցրել կուտակել Վահան Մարտիրոսյանը նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վահան Մարտիրոսյանը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո` մեկ տարվա ընթացքում ե′ւ դրամական միջոցները ե′ւ անշարժ գույքը ավելացրել է: Օրինակ, նա անցած տարվա ընթացքում ավելի քան 24 մլն դրամով գնել է մեկ հողամաս:

ArmLur.am-ը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ ունի մեկ հողամաս, անհատական բնակելի մեկ տուն, մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ ամառանոց, հասարակական նշանակության մեկ շինություն: Նախարարի ավտոմեքենաները երեքն են`«Mercedes-Benz S 500 L 4 Matic», «Mercedes-Benz S 350 L», «Porsche Panamera GTS 4.8»: Վ. Մարտիրոսյանը մեկ ընկերությունում ունի 50 հազար դրամի բաժնեմաս: Իսկ նրա փոխառությունները, վարկերը կազմել են 520 հազար դոլար եւ 19.5 մլն դրամ:

Նախարարի դրամական միջոցները կազմել են 67 մլն դրամ, 622 հազար դոլար եւ 320 հազար եվրո: Իսկ որպես եկամուտ հայտարարգրել է իր աշխատավարձը`պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 2 մլն 352 հազար դրամ, վարձակալության դիմաց ստացած 12 մլն 150 հազար դրամը եւ 17 մլն 366 հազար դրամի չափով մեկ ընկերությունից ունեցած շահաբաժինը: Վահան Մարտիրոսյանի տիկնոջ`Անուշ Օրդյանի դրամական միջոցները անցած տարվա ընթացքում կազմել է 3 մլն դրամ, 7 հազար 700 դոլար եւ 68 հազար 200 եվրո: Որպես եկամուտ` նախարարի տիկինը հայտարարգրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որը ամսական կազմում է 321 հազար դրամ:




Լրահոս